Դեռևս օգոստոսի 10-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը գրավոր դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելելու մասին գործող օրենքի լիարժեք կատարման պահանջով:
Ավագանու անդամն արդեն ստացել է իր դիմումի պատասխանը: Նշվում է, որ այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական աձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը: Այդ նպատակով վերը նշված աշխատակիցների կողմից օրվա տարբեր ժամերին պարբերաբար իրականացվում են ստուգայցեր:
Փաստաթուղթը հրապարակել է Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը.