Ռուսաստանի Խաբարովսկի մարզի ոստիկանությունը կես միլիոն ռուբլի գումար է խոստացել այն մարդուն, ով կհայտնի Ադրբեջանի քաղաքացի Անար Ալլահվերանովի տեղը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական sputnik.az-ը:
Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է օգոստոսի 20-ին վիճաբանության ժամանակ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոն Անդրեյ Դրաչովի սպանության մեջ:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:
Սպանության մեջ կասկածվում է Ադրբեջանի քաղաքացի՝ 1992 թվականին ծնված Անար Ալլահվերանովը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել: