ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Առաջին հորիզոնականում, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 24,297,428 հազար դրամ հարկով:

Առաջատար ընկերությանը հաջորդում է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ընկերությունը՝ 12,746,646 հազար դրամով, այնուհետև ՀԷՑ-ը՝ 11,869,499 հազար դրամ վճարած հարկով, որին հաջորդում է «Ալեքս հոլդինգը»՝ 5,259,262 հազար դրամ հարկով: 

2017-ի առաջին հինգ ամիսների տվյալներով` հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` պետական բյուջե մուտքագրած 9.751,468 հազար դրամ հարկով:

Հետաքրքրական է, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հնգյակում հայտնվել էին այս նույն ընկերությունները:

ՀԷՑ-ը 2016-ի համեմատ պահպանել է դիրքերը՝ մնալով նույն՝ երրորդ հորիզոնականում, իսկ ահա «Ալեքս հոլդինգ»-ը 2016 թ. հունվար-հունիս ամիսներին վճարած հարկերի քանակով 1000 հարկատուների ցանկում 5-րդ հորիզոնականում էր, իսկ 2017-ին առաջադիմել է՝ հանգրվանելով 4-րդ հորիզոնականում: