ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, օգոստոսի 24-ին Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և ինովացիայի նախարարության պատվիրակությունը` նախարար Ռեզա Մորիդիի գլխավորությամբ հանդիպել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Կանադայի դեսպանատան աշխատակից Կորին Պետրիսորը:
 
Հանդիպման ընթացքում նախարար Ռեզա Մորիդին բարձր է գնահատել Հայաստանի գիտական ներուժը և ցանկություն հայտնել ուղիղ գիտական կապեր հաստատել ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների և Կանադայի Օնտարիո նահանգի գիտական կենտրոնների միջև` համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և մասնագետների պատրաստման գործում: Տիկին Կորին Պետրիսորը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցությանը: