Նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:

«Արցախի» կազմն է համալրել Ռոստիսլավ Գոլովաչը։ Ռուս պաշտպանը մինչև դեկտեմբեր պայմանագիր է ստորագրել մեր ակումբի հետ։ Գոլովաչը հանդես է գալու 12 համարով։

Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարում «Արցախ» ֆուտբոլային ակումբը 3-րդ տուրից հետո ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: