ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն Արարատի մարզի փաստաբանների հետ հանդիպման ժամանակ կարևորել է մարզային փաստաբանների ներգրավվածությունը Երևանի գրասենյակների մարզային գործունեությանը: Նրա կարծիքով փաստաբանական գրասենյակների համար ձեռնտու կլինի աշխատել մարզում գործող փաստաբանների հետ: Թեկնածուի խոսքով քայլեր են ձեռնարկվելու հայկական փաստաբանական գրասենյակները միջազգային փաստաբանական ցանցերում ներգրավելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

‹‹Գրասենյակների զարգացման հետ կապված շատ միջոցառումներ ունենք իրականացնելու, այլ պետության ցանցերի մեջ ներառելու համար: Ես ցանկանում եմ հասնել նրան, որ մարզերում օրինակ ինվեստիցիոն ծրագրերը ոչ թե Երևան քաղաքի փաստաբանները սպասարկեն, այլ՝ տեղի փաստաբանները: Ընդ որում, խոշոր գրասենյակների հետ, երբ քննարկում ունենամ, այդ հարցը բարձրացնելու եմ: Եթե անգամ երևանյան գրասենյակները սպասարկեն այդ ներդրումները, ամեն մարզից առնվազն մեկ փաստաբանի հետ համագործակցեն, որը կլինի իրենց մարզային կոորդինատորը, որ փաստաբանը մարզում գումար վաստակի››,- հայտնել է Զոհրաբյանը: