ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը 5 հարկանի տուն է գնել Փարիզի արվարձանների մեկում: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:

«Բարսելոնա»-ից ՊՍԺ տեղափոխվելուց հետո Նեյմարն ապրում էր հյուրանոցում:

25-ամյա ֆուտբոլիստի նոր տունն ունի 5 հազար քմ ընդհանուր մակերես, լողավազան և մի քանի տեռաս:

Ֆուտբոլիստի նոր տունը ակումբի մարզաբազային մոտ է, այդտեղ է բնակվում նաև նրա թիմակիցը՝ Լևեն Կուրզավան: