Քուրդ-արաբական զորամիավորումները հայտնել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի պատմական մասում վերահսկողություն հաստատելու մասին: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ խալիֆայության «մայրաքաղաք» համարվող Ռաքքայի մասնակի ազատագրման մասին տեղեկացրել է Սիրիական ժողովրդավարական ուժերի ընդդիմադիր զորամիավորման ներկայացուցիչը:

 ԱՄՆ-ից աջակցություն ստացող զորամիավորումը Ռաքքայի ազատագրմանն ուղղված գրոհները սկսել է 2017-ի հունիսին: Իրաքյան Մոսուլի ազատագրումից հետո Ռաքքան վերջին խոշոր հենակետն է, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստ գրոհայինները: Ռաքքայի կենտրոնական հատվածներում դեռևս 25 000 բնակիչ է գտնվում: