Արժանի չէինք նման հաշվով պարտության: Ամեն դեպքում մենք պատրաստ էինք այս խաղին, բայց անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք: Այս մասին Հայաստան-Դանիա խաղից հետո,  լրագորղների հետ զրույցում ասաց Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

«Այսօր մեր մոտ ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում ու անընդհատ գնդակի կորուստ ես ունենում գալիս է պահ, երբ ուժդ չի բավականացնում: Մենք շատ շուտ անտեղի գնդակ էինք կորցնում: 

Կարծում եմ՝ կազմի հետ կապված սխալ որոշում չեմ կայացրել: Պաշտպանությունում ոչ մի այլ հնարավորություն չունեինք: Չեմ կարծում, որ Կորյանին հարձակվողի դիրքում խաղացնելը սխալ էր, նա հիանալի խաղ անցկացրեց: Ճիշտ էի նաև Արտակ Գրիգորյանի և Արտակ Եդիգարյանի հարցում:  Կարծում եմ Եդիգարյանը մեծ աշխատանք կատարեց: Ցավալին այն է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք անում: Գաել Անդոնյանն էլ խաղն ավարտեց ցավերով: Մենք փոփոխության մեկ հնարավորություն ունինք, համ Կորյանը, համ Անդոնյանը խնդիր ունեին:  Հարցրի՝ Գաելն ասաց, որ կկարողանա մինջև վերջ խաղալ, այդ պատճառով փոխարինեցինք Կորյանին»,- ասաց Պետրոսյանը: