Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի փաստաբան Քրիստիան Շերցը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ կարող է դատական գործ բացվել:
«CNNTurk»-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ պատճառը եղել է Մերկելի կողմից Էրդողանի մասին երգիծական բանաստեղծության հետ կապված բացասական մեկնաբանությունը:
Բյոհմերմանի փաստաբանի կողմից Անգելա Մերկելին հղված բաց նամակում մասնավորապես պահանջվում է, որ կանցլերը հրաժարվի հրապարակային գնահատականներից:
Միջանկյալ նշենք, որ կանցլերը բանաստեղծությունը որակել էր որպես «միտումնավոր վիրավորական տեքստ»:
Փաստաբանը նշել է, որ Մերկելը իրավունք չուներ նման կերպ արտահայտվելու: Շերցը նշել է, որ, եթե Մերկելը մեկ շաբաթվա ընթացքում ետ չվերցնի բանաստեղծության վերաբերյալ արված հայտարարությունը, ապա իրենք դատարան կդիմեն:
Աղբյուրը՝ ermenihaber.am