Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կասկածում են ծառայողական դիրքի չարաշման մեջ: Der Spiegel-ը հայտնում է, որ Բեռլինից մի փաստաբան, ում անունը չի հրապարակվում, արդարադատության մարմիններին խնդրել է գնահատական տալ Կանցլերի՝ նախընտրական արշավի շրջանակում երկրում կատարած թռիչքներին:
Իրավաբանի կարծիքով՝ կանցլերը Բունդեսվերի ավիացիոն ծառայությունների դիմաց բազմապատիկ պակաս է վճարում, քան պահանջվում է: Այսպես՝ Մերկելը եւ նրա շրջապատը, նախընտրաման մի միջոցառումից մյուսին մեկնելու համար օգտվելով Բունդեսվերի ծառայություններից, վճարել են յուրաքանչյուր մարդու համար մոտ 500 եվրո: Մինչդեռ ծառայությունը պետք է արժենար ժամի համար 18 հազար եվրոյից սկսած մինչեւ 30 հազար եվրո՝ կախված փոխադրամիջոցի տեսակից: Նշվում է, որ Մերկելն այս տարի երկրում մոտ 50 թռիչք է իրականացրել՝ օգտվելով Բունդեսվերի ավիացիայից: