Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հետաքննությունը վարում է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ էր:
Ինչպես հայտարարել է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում էր ստանում: