Լյուքս դասի բրիտանական ավտոարտադրող Bentley Motors-ը Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային շոուում ներկայացրել է Bentayga W12 ավտոմեքենան, որը դարձել է աշխարհի ամենաարագ արտաճանապարհային մեքենան։
Մոդելը հանդերձված է 6լ W12 ուժային ագրեգատով, որի շնորհիվ մեքենան 100 կմ/ժամ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 301 կմ/ժամ։
Bentley-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ մեքենան համադրում է «անհավանական շքեղությունը, մարզական բնույթը, հիանալի արտաճանապարհային բնութագրերը և ամենօրյա օգտագործման հարմարավետությունը»։