Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ երկրից արտագաղթում են իշխանությունից հիասթափվելու պատճառով։ Չնայած այս համոզմունքին՝ Սահակյանը պնդում է, որ ՀՀԿ-ն պետք է շարունակի ղեկավարել, իսկ երկրի կառավարումը ուղղորդի Սերժ Սարգսյանը։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք դա չի նշանակում, որ եւս 350 հազար քաղաքացի է արտագաղթելու Հայաստանից՝ ինչպես եղել է վերջին տասը տարվա ընթացքում, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Դա մի այլ թեմա է, որի մասին կարելի է խոսել. մի երկու բառով ասեմ՝ մեր ժողովուրդը նոր տեսավ ամբողջ աշխարհը եւ կարողացավ իր որդիներով ու բարեկամներով տեսնել։ Մեր ժողովուրդը դեռ չի հասկացել՝ անկախությունն ինչ բան է, ինչի համար է ինքը պայքարում։ Այսօրվա ժողովուրդը տպավորված չէ՝ անկախ երկիրն ինչ է, ինչի համար է, բոլորը մտածում են՝ իրենց որդիները դառնան մեծահարուստներ, գիտնականներ, ինժեներներ»։
Անկախություն եք թողե՞լ, որ գնահատենք...
16:37 - 15.Սեպտեմբեր.2017
Ի՞նչ է ստացվում՝ տոտալ կերպով արտագաղթում ենք, որովհետև ազգովի ճամփորդելու մոլուցք ունենք ու ընդհանրապես շատ անշնորհակալ ազգ դուրս եկանք: Գալուստ Սահակյանը և նրա թիմակիցները երկար ու ձիգ տարիների ընթացքում փորձում էին մեզ հասկացնել անկախության գինը, բայց ճամփորդության հանդեպ սերը վեր գտնվեց ամեն ինչից: ՀՀԿ հնաբնակներից մեկի նման մեկնաբանությունը շատ ձեռնտու են իր հարազատ քաղաքական ուժին՝ արտագաղթում եք ոչ թե այն պատճառով, որ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիական քաղաքականությունը ոչ մի լավ բան չի խոստանում այստեղ մնալու դեպքում, այլ արտագաղթում եք, որովհետև դուք վատն եք՝ ուտող–ուրացող ազգ եք: Հետաքրքիր է նաև այն տրամաբանությունը, որով Գալուստ Գրիգորիչը գիտնականներին ու ինժեներներին դասում է նույն շարքին: Հարց է առաջանում՝ մեծահարուստ լինե՞լն է վատ բան, թե՞ գիտնական ու ինժեներ: Դե իհարկե, պետք է մնալ անգրագետ և գնահատել Գալուստ Սահակյանի կերտած անկախությունը, այն անկախությունը, որը ստիպել է 350 հազար գիտնականի, ինժեների, բանվորի, բժշկի, ուսուցչի, ապագա զինվորի՝ լքել սեփական հայրենիքը:
Ստելլա Խաչատրյան
Առաջարկում ենք նաև
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
15/08/22 11:11
Մեր հարազատներն էս փլատակների տակ են. թողե´ք` մենք էլ փնտրենք. «Սուրմալուում» իրավիճակը լարվեց
05/03/22 15:07
Թողե՛ք էս քաղաքական խարդավանքները, դրա ժամանակը չունե՛նք, ժանգը մեր ներսից պետք է հեռացնե՛նք
22/02/22 15:14
Էդ թուրքն իմ ընկերների՛ն ա սպանել․ թողե՛ք, պետք ա մտնենք․ ոստիկանները թուրքին են պաշտպանում
17/11/21 11:35
Գրավոր դիմումը պետք է պատրաստել լուրջ մասնագետների օգնությամբ, իսկ մասնագետ թողե՞լ են կողքերը. Սոֆյա Հովսեփյան
04/09/19 21:04
ԲԴԽ-ն «անկախություն» է խաղում. սաբոտա՞ժ, թե՞ բլեֆ
13/05/19 20:02
Ու՞մ պետք է բարձր գնահատենք, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արցախի մյուս հերոսներին․ Շարմազանով
14/02/19 22:34
Վատն այն է, որ մենք դեռ չենք էլ հասցրել պատշաճ հարգանքի տուրք մատուցել անկախություն և ազատ Արցախ կերտողներին
26/01/19 23:12
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Շադոյանի «Վերածնունդից Անկախություն» հավաքածուի դեմք (լուսանկարներ)
21/10/18 12:16
Գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը. Արա Բաբլոյանի ուղերձը Երևանի 2800-րդ տարեդարձի առթիվ
16/04/18 14:56
«Թողե՛ք ձեր վայրերը, եկե՛ք Ֆրանսիայի հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բացել փողոցները
06/04/18 10:31
Մենք պետք է հստակ գնահատենք Հայաստանի իրական տարածաշրջանային դերը Ռուսաստանի և Իրանի շահերի համատեքստում
25/01/18 18:16
Հանգիստ թողե՛ք ծխողներին, պարո՛ն Ալթունյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան