Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը դադարեցվել է՝ Թուրքիայի հյուսիսարևմտյան Գալիպոլի քաղաքի շրջանում անտառային հրդեհի պատճառով։

Այս մասին հայտնում է Yeni Safak թերթը՝ հղում անելով առափնյա պահպանության ծառայության աղբյուրին։

Լեռնազանգվածում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ։