Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրն ավարտվեց «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղով:

Երևանում կայացած խաղում «Գանձասար-Կապան»-ին հաջողվեց 2 անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ»-ի դարպասը: Կապանցիների կազմում աչքի ընկան Հայկ Իշխանյանը ևԼուբամբո Մուսոնդան:

Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավարը հեռացրեց Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվում էր լքել մարզադաշտը և վիրավորում էր մրցավարին:

Այս տուրից հետո «Արարատ»-ն ունի 4, «Գանձասար-Կապան»-ը՝ 5 միավոր: Թիմերը համապատասխանաբար կիսում են վերջին երկու տեղերը: