Թուրքիայի վարչապետը Բինալի Յըլդըրըմը «նախազգուշացրել է» Իրաքի ու Սիրիայի քրդերին՝ «արհեստական» անկախ պետություններ ստեղծելու փորձերի հետևանքների մասին, որոնք սպառնում են անվտանգությանը։ Այս մասին հայտնում է AP-ն։

«Թուրքիան չի խուսափի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուց»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ Թուրքիան սկսել է զորավարժություններ Իրաքի հետ սահմանին, քանի որ սեպտեմբերի 25-ին պետք է տեղի ունենա Իրաքյան Քուրդիստանի անկախացման մասին հանրաքվեն, որին Անկարան դեմ է։