Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին, որի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։