Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց նախարարության գործունեության մեկ տարին: Նախարարն իր հաշվետվությունը սկսեց կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կատարված աշխատանքներից՝ նշելով, որ այստեղ նախարարությունն իրականացրել է յոթ կարևոր քայլ:
Ըստ նախարարի՝ ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք ստուգում են պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերի իսկությունը, բացառում կոռուպցիոն ռիսկերը: «Կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր պայքարի եղանակներից է նաև ապօրինի հարսատացման մասին օրենքն ու ազդարարման ինստիտուտի ներդրումը»:
Նախարարը որպես ձեռքբերում առանձնացրեց հատկապես ստեղծված էլեկտրոնային հարթակները, որոնք հանարության հետ շփման, առկա խնդիրների բարձրացման առումով դրական դինամիկա են արձանագրել:
Դավիթ Հարությունյանն իր տարեկան հաշվետվության ընթացում ցավոտ ոլորտ որակեց քրեակատարողական հիմնարկների հարցը՝ նշելով, որ նախարարությունը կենտրոնացել է այդ հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման և հիմնարկների գերբեռնվածության նվազեցման վրա. «Քրեակատարողական ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ և տարվում են աշխատանքներ, որոնք, սակայն, ռեսուրսներ են պահանջում»:
Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում նույնպես բարեփոխումներ կատարվել են: Նախարարը նշեց հատկապես SMS հաղորդագորթյունների միջոցով քաղաքացներին տրամադրվող տեղեկատվությանը: