Նկարներում Դիանա Սիրոկայն է՝ plus-size մոդել, ով վերջերս մի ֆոտոսեսիա է իրականացրել՝ ներկայանալով Քիմ Քարդաշյանի լողազգեստի նման լողազգեստով և կրկնելով նրա դիրքերը: Թեև Քիմն ունի բավականին փարթամ կառուցվածք, շատ ու շատ աղջիկներ և կանայք երազում են նման մարմնի մասին: Դիանան որոշել է ցույց տալ, որ ցանկացած փարթամ կառուցվածքով կին գեղեցիկ է յուրովի, և կարիք չկա ինչ-որ բանից ամաչելու:
Քարդաշյանի նկարի հետ կոլաժը Դիանան մեկնաբանել է այսպես՝ «Մենք տարբեր կանայք ենք տարբեր կազմվածքներով», իսկ մեկ այլ լուսանկար մակագրել՝ «Իմ «թերություններում» է թաքնված իմ ուժը»: Այս կերպ Դիանան դրդում է կանանց ընդունել և սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան: