Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հ.Գ. Նկատենք, որ Արտակ Հանիսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի սեպտեմբերից՝ շուրջ երկու տարի: Պաշտոնին նշանակելիս Տարոն Մարգարյանն ասել էր, որ հաշվի է առնվել Արտակ Հանիսյանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ունեցած փորձը:

Հավելենք, որ երկու տարի աշխատելով որպես վարչական շրջանի ղեկավար, Արտակ Հանիսյանը ոչ մի սկանդալային կամ քրեական պատմության մեջ չի հայտնվել, ինչը սովորական երևույթ է այլ վարչական շրջանների ղեկավարների դեպքում:

Այս տարիների ընթացքում Հանիսյանը պատշաճորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, եղել է բարեխիղճ պաշտոնյա, մշտապես աչքի ընկել իր աշխատասիրությամբ: Թե ինչն է նրան աշխատանքից հեռացնելու պատճառը, ցույց կտա ժամանակը: ապերի վարչությունից: