Կատալոնիայում այսօր ընթանում է անկախության հանրաքվե: Հանրաքվեի մասնակիցները քվեարկում են Իսպանիայի կազմում մնալու կամ դրանից դուրս գալու օգտին:
Հանրաքվեն, սակայն, առանց միջդեպերի չի անցնում: Քվեարկության եկած կատալոնացիները ընտրատեղամասերի մոտ բախումներ են ունեցել իսպանացի ոստիկանների հետ: Վերջիններս փորձում են մուտք գործել ընտրատեղամասեր՝ բռնություն գործադրելով կատալոնացիների նկատմամբ: