shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ատոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում