Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոսպոս Բեքչյանը տոնել է եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամյակը:

Ձեռնադրման տարեդարձի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանում փոքր միջոցառում է կազմակերպվել:

Ուշագրավ է, որ 25 ամյակի տորթը Բեքչյանը կտրել է տվել Պոլսո պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին պատրիարքի ընտրության հարցի շուրջ: