Լավ լուր՝ այս անգամ՝ նորաձևության վերջին թրենդներին հետևող ծնողների համար: Նրանք, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները մշտապես լինեն նորաձև և ոճային, այլևս ստիպված չեն լինի շրջել տասնյակ խանութներով՝ կորցնելով ամենաթանկը՝ ժամանակը:
Ծնողների այս հաճելի հոգսը թեթևացնելու են գալիս Princess ակումբի տնօրեն Լիլիթ Կարապետյանն ու դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ «Երևան մոլ»-ի հետ համատեղ՝ կազմակերպելով մանկական նորաձևության ամենամյա ցուցադրությունների շարք, որի առաջին՝ աշուն-ձմեռ մանկական հագուստի ցուցադրությունը տեղի ունեցավ օրերս:
Ըստ կազմակերպիչների՝ ցուցադրությունների անցկացման նպատակը մեկն է՝ անել ամենը, որ մեր փոքրիկներն իրենց հագուկապով ետ չմնան նորաձևության ամենավերջին միտումներից, իսկ ծնողներն էլ ամեն ինչ կարողանան գնել մեկ վայրից՝ խնայելով իրենց ժամանակը:
Եվ այսպես՝ աշխարհահռչակ ապրանքանիշերի լավագույն հավաքածուները ձեր փոքրիկների համար այսուհետ հասանելի կլինեն մեկ վայրում՝ «Երևան մոլ»-ում:
Հենց այստեղ կազմակերպվող ցուցադրությունների ժամանակ կարող եք ձեռք բերել և՛ նորաոճ հագուստներ, և՛ կոշիկներ, և՛ մանկական աքսեսուարներ՝ իրականություն դարձնելով ձեր և ձեր փոքրիկների երազանքը՝ նրանց զգեստապահարանը դարձնելով ամենագունեղն ու նորաձևը:
Մի կարևոր հանգամանք ևս՝ միջոցառման կազմակերպիչների համար կարևոր է երեխաներին ապահովել ոչ միայն նորաձև, այլ նաև որակյալ և անվտանգ հագուստով, ուստի, այս ամենամյա ցուցադրությունների ժամանակ կցուցադրվեն այն աշխարհահռչակ նորաձևության տների մանկական հավաքածուները, որոնք ժամանակակից լինելուց զատ՝ նաև որակյալ են:
Ցուցադրությանն աջակցելու համար կազմակերպիչներն իրենց շնորհակալություն են հայտնում ինչպես «Retail գրուպ»-ին, այնպես էլ Cool Club խանութ սրահին:
Եվ այսպես՝ ուրախ երաժշտություն, լույսեր, փուչիկներ, վառ գույներ և մանկական փայլող աչքեր...
Հենց այսպես անցավ առաջին ցուցադրությունը: Լուսանկարները ներկայացնում ենք ստորև: