Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադառնալով Մշակույթի նոր նախարար ունենալու խոսակցություններին, դրանք որակեց բամբասանք. «Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում»,- ասաց նա:
Հարցին՝ իշխանությունները գո՞հ են իր աշխատանքից, Մշակույթի նախարարը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք լսել»։
Դիտարկմանը՝ գուցե ցուցահանդեսի կամ համերգի չեղարկումն է նպաստում նման խոսակցությունների տարածմանը, նախարարը նշեց, որ դրանք իր հետ որևէ կապ չունեն:
Անդրադառնալով հարցին՝ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և քննարկում ունեցել է 2018-ին իր հետագա պաշտոնավարման հետ կապված, Ամիրյանը նշեց, որ ինքը շատերի հետ է հանդիպում, սակայն այդ մասին չի կարող բարձրաձայնել, «Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են՝ լուսաբանվում են»,- նշեց նա:
Կցանկանար արդյոք պաշտոնավարել հաջորդ տարում հարցին էլ նախարարը պատասխանեց. «Կգա ժամանակը կիմանաք»: