Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիև»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ է օդ բարձրացել, որը վայրէջք կկատարի Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրից:

Ինչպես հայտնում է Armtimes.com-ը՝ հղում անելով օդանավակայանի պաշտոնական կայքին, «BAF 632» համարի թռիչքը տեղի է ունենում այսօր՝ հոկտեմբերի 4-ին: Երևանում վայրէջքը նախատեսված է ժամը 18:45-ին: Նշված է նաև, որ թռիչքն իրականացվում է ժամանակին: Այսինքն՝ ուշացում չկա:

Օդանավակայանի տեղեկատուից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ թռիչք է տեղի ունենում Բաքու-Երևան ուղղությամբ: Տեղեկատուի փոխանցմամբ՝ չարթերային թռիչք է: «Դա պլանային թիչք է գուցե, մենք չենք տեսնում չարթերները, չեմ կարող ասել»,- ասացին օդանավակայանի տեղեկատուից: