Թուրք զինվորականները կտեղաբաշխվեն սիրիական Իդլիբում՝ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում: Այդ մասին, ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Մենք սահմանազատել են մարզերը եւ որոշել՝ ով եւ որտեղ է դիտորդներ տեղաբաշխելու: Մեր զինվորականները կգտնվեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զինուժերը դրանից դուրս»,- ասել է Էրդողանը Իրան պաշտոնական այցից հետո ինքնաթիռում թուրք լրագրողների հետ կայացած զրուցի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: