Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն ունեցող Աշոտ Ի.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ հունվարի 11-ին' ժ.23-30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, գիշերային ակումբում գտնված ժամանակ, դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, գազային ատրճանակից սրահում օդ է կրակել:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության կողմից,-գրում է Իրավաբան.net-ը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: