Քիլլերն Արսեն Փափազյանի վրա չորս գնդակ է արձակել և հանցագործության վայրից փախուստի դիմել: Տուժողը շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել նրան օգնել, գործարարը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
life.ru-ի տրամադրության տակ հայտնվել են ձեռնարկատեր Արսեն Փափազյանի վրա հարձակման վայրից առաջին կադրերը:
Նշենք, որ Արսեն Փափազյանը Վորոնեժի հայ համայնքի ղեկավարն էր:
Քննությունը պարզում է, թե ով է մասնակցել հանցագործությանը: Քրեական գործը կվերաորակվի սպանության հոդվածի: