«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը սկսել է ՄԻԵԴ-ում հաղթելու հավանականություն ունեցող բոլոր գործերի հայցվորների և նրանց փաստաբանների հետ անհատական աշխատել և լուծում գտնել Հայաստանում՝ պայմանով, որ հայցվորներն իրենց հայցը հետ կվերցնեն ՄԻԵԴ-ից: Նախօրեին մեզ հայտնի դարձավ, որ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը որոշել է դադարեցնել «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ համագործակցությունը, ով տարիներ ի վեր Հայաստանի դատարանում և ՄԻԵԴ-ում ներկայացրել է Գրիշա Վիրաբյանի շահերը:
«Ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իր նկատմամբ տարբեր բնույթի միջնորդավորված ճնշումներ կան, որի հետևանքով էլ կատարում է այդ քայլը:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում