Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար թուրքական երգ է կատարել։
Դաչիչի ելույթը ներկայացնող տասանյութը հոկտեմբերի 10-ի երեկոյան հայտնվել է սոցցանցերում, ինչպես նաեւ հրապարակված է սերբական բազմաթիվ ԶԼՄ-ների կայքերում: Տեսագրության մեջ կարելի է տեսնել՝ ինչպես Է փոխվարչապետը միկրոֆոնը ձեռքին Osman Aga երգը կատարում այն սեղանի մոտ, որի շուրջը նստած են Էրդողանը՝ կնոջ՝ Էմինայի հետ, եւ Սերբիայի նախագահը՝ տիկնոջ՝ Թամարայի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: