«Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Էկհարդ Կրաուտցունը հայտարարել է, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ժամանակին երազել է մարզել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Կլոպը երազանք ուներ մեկնել Անգլիա և մարզել իր սիրելի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նա է այդ մասին ասել:
Այդ ժամանակ մանչեսթերյան թիմը մարզում էր Ալեքս Ֆերգյուսոնը, ով գիտեր Կլոպի հավակնությունների մասին: Մի անգամ Ֆերգյուսոնի հետ զրույցում ասացի նրան, որ եթե Կլոպը իր ընտրությունը կատարի Անգլիայի օգտին՝ իր սերը կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Կարծում եմ, որ դրանից հետո Ֆերգյուսոնը հարգեց Կլոպին», — Կրաուտցունի խոսքը մեջբերում է The Independent-ը: