Հայկական մամուլում վերջին օրերին կրկին հառնեց Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի թեման: Աշխուժության առիթը Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն էր եւ ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը:
Այդ հանդիպումն ու նիստն ըստ էության իրենցից ոչինչ չէին ներկայացնում, ինչպես նախորդ նիստերն ու հանդիպումները: Դրանց ԲՀԿ-ն մոտեցել էր արդեն որպես Ռիչարդ Կիրակոսյանի ասած՝ քաղաքական դիակ: Խորհրդարանի ընտրության շրջանում ԲՀԿ քաղաքական ծրագրերը տապալվեցին, այս կուսակցությունը չմասնակցեց նախագահի ընտրությանը, իսկ Ծառուկյանի Բրյուսել կատարած այցը նրան եւ ԲՀԿ-ին հանեց միջազգային հանրության հնարավոր գործընկերների ցանկից:
Տապալվել է նաեւ այսպես ասած ռուսական գիծը. Ռուսաստանի իշխանությունն ակնհայտորեն հակված է համագործակցել Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ, եւ ռուսները կարծես թե թուլացրել են այսպես ասած «ներքին» պահանջները: Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերություններում նկատելի են թեեւ դանդաղ, սակայն հաստատուն միտումներ, որոնք այդ հարաբերությունները բարձրացնում են քաղաքական մակարդակ: Հայաստանն ու Ռուսաստանն այլ ելք չունեն, քանի որ հակառակ դեպքում խնդիրներն ավելի են խորանալու: Այս պայմաններում, «ավանդական» մեթոդներն արդեն սկսում են մի կողմ դրվել, եւ քաղաքական հարաբերություններ հաստատելու համար գործիքների նոր համակազմի անհրաժեշտություն է առաջանում:
Բացի այդ, Մոսկվան չի կարող գնալ առճակատման ռիսկի, նկատի առնելով նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս իրավիճակը: Այս տեսակետից, ԲՀԿ-ն դադարում է նաեւ Մոսկվայի համար լինել ակտուալ գործընկեր եւ վերածվում է «բեռի»: Իսկ ներկայիս քաղաքական ժամանակաշրջանը բնութագրվում է «ավելորդ բեռներից» ազատվելու միտումներով, սկսած միջպետական հարաբերություններից, վերջացրած ներպետականով:
Ինքը ԲՀԿ-ն, լինելով մեկ անձի շուրջ հավաքված խմբավորում՝ անորոշ գաղափարաբանությամբ եւ նպատակներով, չի կարողացել անհրաժեշտ ճկունություն ու համարժեքություն ցուցաբերել նոր իրավիճակում: Չի փրկել անգամ Օսկանյանի եւ մի քանի այլ «քաղաքական» դեմքերի ներկայությունն այդ կուսակցության մեջ: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ ԲՀԿ-ն այդպես էլ չի ցանկանում դառնալ քաղաքական կազմակերպություն՝ որոշումների կայացման հստակ ու թափանցիկ մեխանիզմներով, մնալով ընդամենը իշխող կուսակցության կրկնօրինակ: Այս պայմաններում, եթե կա բնօրինակը, կրկնօրինակը կորցնում է իր իմաստը, քաղաքական մակարդակում: Ավելի ցածր մակարդակներում գուցե դեռ հնարավոր է, սակայն՝ «հարակից» հարցերում:
ԲՀԿ թերեւս միակ «քաղաքական» պահանջը կառավարությունն է, մասնավորապես վարչապետի հարցը: Սակայն, նույնիսկ այս խնդիրը ԲՀԿ-ն չկարողացավ ձեւակերպել եւ «քաղաքականացնել», փոխարենն այդ հարցը թողնելով առեւտրի ու «շանտաժի» առարկա: Միաժամանակ, ակնարկվում էր, որ Մոսկվան նույնպես ցանկանում է Հայաստանի վարչապետի պաշտոնում եւ կառավարությունում ԲՀԿ ներկայությունը: Ըստ մամուլի տեղեկությունների, Սերժ Սարգսյանը մերժել է նման հնարավորությունը, եւ մերժելու է նաեւ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի ժամանակ, թեեւ Մոսկվան կարծես թե նման պահանջ այս անգամ չի դնելու:
Ծառուկյանի սակրալ արտահայտությունը քաղխորհրդի նիստին՝ թե Վրաստանում կառավարության են եկել «մերոնք», կրկին վկայում է անհամարժեքության մասին: Նախ, Իվանիշվիլին մտադիր չէ փոխել Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը, եւ այդ մասին հայտարարել է բազմիցս. խնդիրն ընդամենն այն է, որ Ռուսաստանի ղեկավարների համար Սաակաշվիլին ընդհուպ անձնական մակարդակով անտանելի գործիչ էր, եւ բոլորի՝ Արեւմուտքի, Ռուսաստանի «դեմքը փրկելու» համար «կառավարության անցավ» բիզնեսմենը: Հայաստանի պարագայում նման խնդիր չկա՝ բոլորը բիզնեսմեններ են՝ քաղաքական ցուցանակի տակ:
Այս պայմաններում, թերեւս ժամանակն է, որ Հայաստանն էլ, Ծառուկյանն էլ ազատվեն Բարգավաճ Հայաստան կուսակցության «բեռից», որից մնացել են միայն քաղխորհուրդն ու գնալով ձանձրալի դարձող հավաստիացոփւմներն ու ինտրիգները: Իսկ էլեկտորատ ԲՀԿ-ն չունի, ինչպես չունի ոչ մի կուսակցություն Հայաստանում. այդ «500 հազարն» արդեն անցել է այլ տեղ:
Ծառուկյանի վիճակը բարդ է
11:12 - 7.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
08/11/19 11:17
Փաստորեն այս «հակածխախոտային» օրենքի վիճակը բավականին բարդ է
31/03/16 13:27
ՀՀԿ-ի վիճակը բարդ է
27/03/14 15:29
«Ձեր վիճակը շատ բարդ է, իմն էլ է բարդ»
19/10/24 19:53
Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից 967 մարդ է տուժել
18/10/24 11:00
Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
21/09/24 16:04
ՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը
24/07/24 09:40
2023-ին բյուջեի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. Իշխանությունը փորձում է «կայուն պահել» տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»
22/07/24 09:24
«Դեֆանս Հաուզինգ»-ի մոտ Nissan-ը հայտնվել է փոսում․ կան տուժածներ, վարորդի վիճակը ծանր է
07/06/24 19:24
Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան