«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ 2008թ-ին հնարավորություն է ունեցել գլխավորել «Բարսելոնա»-ն: Սակայն պորտոիգալացի մասնագետը նախնտրել է այլ ճանապարհ, իսկ կատալոնյան թիմը գլխավորել է Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Սա կյանքիս այն դեպքերից է, որը նախնտրում եմ պահել իմ մեջ: Միգուցե երբևէ ասեմ, թե ինչում չգլխավորեցի «Բարսելոնա»-ն: Միգուցե դաա տեղի կունենա այն ժամանակ, երբ ես շատ ծեր լինեմ», — Մոուրինյուի խոսքը մեջբերում է TF1-ը:
Նշենք, որ Մոուրինյուն կատալոնյան թիմում ժամանակին աշխատել է որպես թարգմանիչ, երբ թիմը գլխավորել է Բոբի Ռոբսոնը: Այնուհետև պորտուգալացին դարձել է Լուի Վան Գալի օգնականը, երբ Վան Գալը փոխարինել է Ռոբսոնին: