Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Սիմոտային սուրճ Է պատրաստել սխտորից, որի մեջ կոֆեին չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The South China Morning Post-ը: 74-ամյա տղամարդու խոսքով, որը Աոմորի պրեֆեկտուրայում ռեստորանի սեփականատեր Է եղել, ըմպելիքի ստեղծմանն օգնել Է 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքը:
Սիմոտային մսի կտոր Էր պատրաստում սխտորով, իսկ հետո բույսի տապակված մասերի վրա տաք ջուր Է ավելացրել: Համտեսելով ստացված խառնուրդը՝ նա զարմացել Է դրա՝ դառը սուրճ հիշեցնող համից: Անցնելով կենսաթոշակի' խոհարարը շարունակել Է աշխատել ապագա ըմպելիքի վրա՝ փորձելով գտնել «սխտորի» սուրճի պատրաստման լավագույն եղանակը: Թեեւ ըմպելիքը համապատասխան յուրահատուկ համ ունի, այն, խոհարարի կարծիքով, բերանի տհաճ հոտ չի առաջացնում, նախընտրելի Է հղի կանանց եւ նրանց համար, ովքեր խուսափում են կոֆեին օգտագործելուց: «Սխտորի» սուրճի վաճառքներն սկսվել են հարեւան Իվատե պրեֆեկտուրայում: