Հայաստանն ու Արցախն իրար հետ կապող նոր մայրուղու բացումն ուրախանալու առիթ տվեց բոլորիս և այսօր Երևանից Ստեփանակերտ հասնելն ավելի արագ ու հարմարավետ է դարձել։
Բայց արի ու տես, որ այս ճանապարհի գործարկումը նաև տխրության առիթ դարձավ. բանն այն է, որ Արցախ գնալիս անցնում ենք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքով և ականատես ենք լինում խայտառակ իրավիճակի. խոսքը, մասնավորապես, քաղաքի աղբակույտերի մասին է։
Անկեղծ ասած՝ կարծում էինք, թե աղբահանության հետ կապված հարցերն արդեն վաղուց կարգավորված են, ու մենք դուրս ենք եկել 90-ականներից ու քայլում ենք առաջ, բայց արի ու տես, որ Հայաստանում դեռևս կա աղբի մեջ կորած փողոցներով ու բակերով քաղաք։
Պետությունը պետք է իր ուշադրության տակ պահի այս քաղաքում տիրող վիճակը: Պատերազմի արհավիրքը տեսած երբեմնի ծաղկուն քաղաքի բնակիչներն արժանի չեն նման պայմաններում ապրելու։