Երեւանի մի քանի բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Երեւանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ ցանկանում են խոսել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում ներառված զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծի մասին, ինչին ուսանողները դեմ են:
«Այստեղ հիմնականում ԵՊՀ-ի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն են, սակայն մեզ հետ մտահոգությունները կիսում են նաեւ Հայ-ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների ուսանողներից մի քանիսը: Մենք դեմ ենք ամբողջությամբ ակադեմիական տարկետման այդ ինստիտուտը վերացնելուն: Կարծում ենք՝ այն փաստարկները, որոնք բերվել են օրինագիծը հիմնավորելու համար, ծանրակշիռ չեն ամբողջությամբ այդ ինստիտուտը վերացնելու համար: Երեք շաբաթ է, ինչ նախաձեռնել են այս ամենը, ընդհանուր խմբում 2600 ուսանող է ընդգրկված, հոկտեմբերի 16-ին բաց նամակ ենք ուղարկել նախարարություն, որը ստորագրել է ավելի քան հարյուր ուսանող, սակայն պատասխան չենք ստացել: Առաջին հավաքը եղել է ԵՊՀ շենքի դիմաց, իսկ այժմ՝ ԵՊՀ-ից երթով եկել ենք այստեղ»,-ասաց ԵՊՀ ուսանողը՝ հավելելով, որ նրանց հետ արդեն հանդիպել է Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանի մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Սուքիասյանը ուսանողներին առաջարկել է հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, սակայն ուսանողները դեռեւս չեն համաձայնել:
«Նրանք ցանկանում են այսօր՝ հենց հիմա, սակայն նախարարի աշխատանքային օրակարգը խիստ ծանրաբեռնված է այս պահին, եւ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ»,-եզրափակեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Թե արդյո՞ք 2018 թվականից զինծառայությունից տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Ազգային ժողովում, պարզ կդառնա հոկտեմբերի 23-ին՝ առաջիկա նիստի օրակարգի հաստատումից հետո:
Ուսանողները բողոքում են. Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է քննարկման
19:16 - 20.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
12/07/14 15:54
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը լրագրողների կողմից ճանաչվել է ամենաբաց կառույց
18/06/14 00:17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացնում է
07/04/14 20:10
Կրթության և գիտության նախարարությունը 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայության աջակցության ֆոնդին
28/02/24 09:50
«Ժողովուրդ». 2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը
07/02/24 08:09
«Ժողովուրդ». Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից կարծում են, որ միայն երկու պատասխանատու բուհ կա
20/12/23 14:51
Գիտության ու կրթության մեջ ենք տեսնում Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումը․ Փաշինյան
20/04/22 14:16
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միխայիլ Միշուստինի հետ
Ամենադիտված
Լրահոս
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային