Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Իդեալ» համակարգի Նար-Դոս 60 խանութ-սրահում անցկացվեց սեմինար՝ նվիրված իտալական ԼԻՏՈԿՈԼ ընկերության վերջին նորամուծություններին: Աշխարհահռչակ իտալական LITOKOL S.P.A ընկերության առաքելությունն է՝ խթանել նորարարական լուծումները շինարարական արդյունաբերության և դիզայներական աշխարհի համար: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ ընկերության արտադրատեսակները անընդհատ թարմացվում են ինժեներական ժամանակակակից և ինովացիոն լուծումներով: 2007թ.-ից Հայաստանում գործող ԼԻՏՈԿՈԼ ԱՄ ԿՈ ընկերությունն իր առաքելությունն է համարում կովկասյան տարածաշրջանի շուկայում ներդնել ընկերության վերջին նորամուծությունները՝ դրանով իսկ հեշտացնելով և առավել որակյալ դարձնելով շինարարության գործընթացը:
Այս սեմինարին Իտալիայից հատուկ հրավիրված հյուրերը՝ Ալեսսանդրո Տուրինին և Յուրի Կիոզին մասնակիցներին ներկայացրին, ինչպես նաև գործնականորեն ցուցադրեցին, ինչպես իրենք են նշում, «Լիտոկոլի նոր ընտանիքը»՝ կազմված 7 նոր ապրանքատեսակներից, որոնք նախատեսված են արտաքին և ներքին մակերևույթների խնամքի և պաշտպանության համար: Նորությունների շարքին են դասվում հետքեր չթողնող, յուղ ու ջուր չկլանող պաշտպանիչ միջոցները՝ նախատեսված տարբեր տեսակի մակերևույթների համար (կերամիկական կամ բնական քարեր, մարմար, գրանիտ, կերամիկական և կերամոգրանիտե սալիկներ), փայլեցնող էֆեկտով նյութերը՝ նախատեսված մարմարի և բնական քարերի համար, Litogryp Floor ապրանքատեսակը, որն ապահովում է չսահող մակերևույթ կերամիկայի, քվարցի, կերամիկական մոզաիկայի համար, ինչպես նաև մաքրող միջոցները՝ նախատեսված բոլոր տեսակի մակերևույթների վրայից գունավոր հետքերի, կարծրացած կեղտի և կարանյութերի հետքերի հեռացման համար:
Նորությունների շարքում հատկապես առանձնացվեց աշխարհում առաջինը իր բնույթով SPAZIOCONTINUO՝ «տարածությունը շարունակող» ապրանքատեսակը՝ հատակի ու պատի էպօքսիդային հիմքով ռետինե մակերևույթը: Օգտագործվելով ինչպես հատակի, այնպես էլ պատերի համար՝ SPAZIOCONTINUO նյութերը թույլ են տալիս ստանալ չընդհատվող գունային և մակերևույթային էֆեկտներ:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց նաև STARLIKE DÉCOR նոր ապրանքանիշը, որը LITOCHROM STARLIKE կարանյութի հետ համադրությամբ օգտագործվում է որպես պատերի վերջնական դեկորատիվ ծածկույթ: