Բրիտանական կառավարությունը խնդրել է ՄԱԿ-ին կազմակերպության փաստաթղթերում «հղի կին» բառակապակցությունը փոխարինել «հղի մարդ» բառակապակցությամբ, որպեսզի հասկացությունը կիրառելի լինի տրանսգենդերների պարագայում։

Ինչպես գրում է Times-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աղբյուրին, խոսքը ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում փոփոխություններ մտցնելու մասին է։ Փաստաթուղթը, որի հիմքում ընկած է 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ստորագրվել և վավերացվել է 168 երկրների կողմից։

Ինչպես նշում է պարբերականը, ֆեմինիստները քննադատել են այդ նախաձեռնությունը։