38-ամյա բրիտանացի Թոմ Մորգանը Հարավաֆրիկյան Հանրապետության վրայով թռել Է ծալովի բազկաթոռով, որը կապված Էր հելիումով լցված փուչիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը:
Արկածասեր անձնավորությունը մի քանի անգամ փորձել Էր օդ բարձրանալ Բոտսվանայում, բայց անհաջողության Է մատնվել անբարենպաստ եղանակի եւ պայթող փուչիկների պատճառով: Երբ նրա մոտ գրեթե վերջացել Էր հելիումը, նա վերջին փորձն անելու համար վերաբազավորվել Է հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգում:
Այս անգամ նրան հաջողվել Է իրականացնել մտահղացումը: Ծալովի բազկաթոռը դանդաղորեն օդ Է բարձրացել: Մթնոլորտի ինվերսիոն շերտին հասնելուց հետո վերթիռի արագությունն սկսել Է արագորեն մեծանալ: «Ես ստիպված Էի սառնասրտություն պահպանել եւ աստիճանաբար կտրել փուչիկները»,- պատմում Է Մորգանը: Թռիչքի ժամանակ նա բարձրացել Է մինչեւ 2,4 հազար մետր: