Shamshyan.com-ը գրում է

 

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 05:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Անուշ Մատինյանը Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 04:30-ի սահմաններում ինքը արթնացել է և նկատել, որ մի երիտասարդ հյուրասենյակի պատուհանը հրել- բացելու միջոցով ներս է մտել տուն և ննջասենյակի պատուհանի մոտ թաքնվել է:

Նկատելով իրեն՝ կասկածելի երիտասարդը ձեռքին եղած փայտով հարվածել է իրեն և դիմել փախուստի:

Արդեն ուշքի գալով՝ նա նկատել է, որ ննջասենյակից բացակայում է 4 ոսկյա և մեկ արծաթյա զարդ: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: