Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի նեսում պատանդառված 3-ամյա երեխային: 

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի տեսանյութը:

 

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ 

Դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների օպերատվի աշխատակիցները՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ:

 

Մինչև երեխային մանկապարտեզի շենքից դուրս բերելը հնչեցին կրակոցներ, որից հետո ոստիկանության աշխատակիցները շենքից դուրս բերեցին երեխային:
Երեխան տեղափոխվում է հիվանդանոց, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան:

Երեխայի առողջական վիճակի մասին կհաղորդենք առաջիկայում՝ տեղեկություններ հաղորդվելուն պես: