Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել 9gag ժամանցային պորտալի Instagram-օգտահաշվում հրապարակված տեսահոլովակի վրա, որտեղ անհայտ պարկուրիստը մագլցում Է սյուներով:

«Ես նույնիսկ պատկերացնել չԷի կարող, որ դա հնարավոր Է»,- նշել Է օգտատերերից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսահոլովակում, որը մեկ օրվանից Էլ պակաս ժամանակում վեց միլիոնից ավելի դիտում Է հավաքել, պարկուրիստը մագլցում Է շենքի պատշգամբ՝ թռչելով սյուների միջեւ: Երիտասարդի առաջին փորձը չի ստացվում. վերջին պահին նա պոկվում Է եւ թռչում ցած՝ ասֆալտի վրա, բայց հաջողությամբ իջնում Է եւ վերստին փորձում: Երկրորդ անգամ ամեն ինչ հաջող Է ստացվում: