«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը թանկ է նստել իր վրա։ Քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով` Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը, ասել էր.« Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Բաբլոյանի հետ եւ նախատել նրան չմտածված խոսքերի համար։ Ի մասնավորի նա վերջինիս ասել է` ինչից չես հասկանում, գոնե կարողացիր լռել։ Այս հանգամանքը շատ ծանր է ազդել Բաբլոյանի վրա, եւ նա իր վատ հոգեվիճակի մասին անկեղծացել է մտերիմների շրջապատում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: