«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբը առաջիկա օրերին կբացահայտի 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը:
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ներդրողների ակումբի հիմնական ներդրող եւ մասնակից Սամվել Կարապետյանը հանուն ակումբի կայացման «գնել» է ակումբի շատ անդամների պարտքերը: Ավելին՝ ակումբի մի շարք անդամներ համաձայնել են մաս կազմել ակումբին Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում նրանց այլեւս չաջակցելու «սպառնալիքներից» հետո:
Մեր տեղեկություններով՝ այդ ակումբի որոշ անդամներ մինչեւ տասնյակ միլիոնաավոր դոլարի հասնող պարտքեր ունեն Գագիկ Ծառուկյանին: Մեկ միլիարդի ներդրումների մասին հայտարարությունն այս իմաստով գործադիրի ղեկավարի եւ Սամվել Կարապետյանի համար ավելի շատ խորհրդանշական իմաստ եւ նշանակություն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում