Երեկ կայացած ՏԻՄ ընտությունների արդյունքներով՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց Հարություն Մանուչարյանը՝ հավաքած 7089 ձայնով:
Այս թեկնածուի հետ մրցում էին այլ թեկնածուներ, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Կարեն Շահնազարյան՝ 719 ձայն, Սասուն Սաֆարյան՝ 1144 ձայն, Ավետիք Ադամյան՝ 4895 ձայն:
Նշենք, որ հաղթած թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին է: