«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի:
Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, եւ հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին:
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «ժամանակ»-ին հայտնեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության համար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեեւ նախարարն ասում է, որ ներդրողներ կան, եւ նրանց հետ բանակցություններ են ընթանում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում