ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին օրերս վիրահատել են: Պատճառը սրտի անվաբարար աշխատանքն է եղել, որն ի հայտ է եկել բոլորովին վերջերս, պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ:
«Մի օր ասաց, որ թեև ինքնազգացողությունը լավ է, բայց զգում է՝ շնչառությունը մի փոքր չի բավականացնում: Որոշեց հետազոտվել, ու պարզվեց՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Սրտի անոթները փոխեցին, բաց վիրահատությունն են արել», -Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանի կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը: