70 տարեկան հասակում մահացել է գրող, երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությունն ավելի զորեղ գտնվեց:
Ընդամենը մեկ տարի առաջ՝ հայտնի դարձավ, որ Զադորնովը տառապում է ուղեղի քաղցկեղից: Նա «Վկոնտակտե»-ի իր էջում պատմել էր, որ պետք է անցնի քիմիաթերապիայի կուրսեր, եւ այդ պատճառով էլ շատ համերգներ չեղյալ էին հայտարարվել:
Զադորնովը բիոպսիայի է ենթարկվել Բեռլինի «Шарите» կլինիկայում, իսկ վերականգնողական կուրսն անցել է Բալթյան երկրներում:
Միխայիլ Զադորնովը հայտնի է որպես ժողովրդական սիրված երգիծաբան, հումորիստ, դերասան, Ռուսաստանի գրողների միության անդամ է: Նա ավելի քան տասը գրքի, քնարերգական, երգիծական պատմությունների, ճանապարհորդական նոթերի եւ պիեսների հեղինակ է:
1990-ական թվականներից ի վեր՝ Զադորնովը եղել է տարբեր հեռուստատեսային ծրագրերի հեղինակ և վարող: